armeniasputnik.am -ը գրում է
Թվում է Հարավային Կովկասի իրադարձությունները Չեռնոգորիային չեն վերաբերում։ Հատկապես, որ այս նորաստեղծ պետությունը (2006 թվական) ՆԱՏՕ-ի անդամ է։ Մի կազմակերպության, որն իր հայեցակարգով ու էությամբ ռազմական է։ Այսինքն` այնպիսի կազմակերպություն է, որի համար ի սկզբանե ցանկալի չէ միջամտել միջպետական տարածքային խնդիրներին։
Թեև Պոդգորիցան (Չեռնոգորիայի մայրաքաղաքը) ներկայանում է որպես Եվրոպայի խորհրդի գրեթե լիարժեք ու լիիրավ անդամ։
Սակայն պարոն Սերջան Դարմանովիչն առանց երկար-բարակ մտածելու պատասխանելով լրագրողի հարցին` հանգիստ ներկայացնում է իր կամ նույնիսկ իր պետության դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։ Ընդ որում` սկզբունքային, կարելի է ասել` հայեցակարգային սխալներ է թույլ տալիս, որոք այդ մակարդակի դիվանագետի համար (ի վերջո արտգործնախարար է) անթույլատրելի են։
Ամբողջական նյութը կարդացեք այստեղ