Մարդիկ սովորել են ամսագրերում գեղեցիկ ու երիտասարդ կանանց տեսնել, բայց Playboy-ն այս անգամ որոշեց ապացուցել, որ ամսագրերի շապիկներին միայն երիտասարդ կանայք չէ, որ կարող են փայլել: Ամսագրի նոր համարն այս անգամ զարդարել է 67-ամյա ամերիկացի դերասանուհի Ջեյն Սեյմուրը:
Կինն իր պատկառելի տարիքի համար հրաշալի տեսք ունի, նա բացարձակ դեմ չեղավ հայտնվել տղամարդկանց համար ստեղծված ամսագրի էջերում:
«Ես ինձ շատ ավելի սեքսուալ ու ցանկալի եմ զգում և ավելի երիտասարդ: Իմ ապրելակերպի մեջ ազատություն ու կյանքի հանդեպ սեր կա»:
Առաջին անգամ նա Playboy-ում հանդես է եկել 1973 թվականին, ապա՝ 1987 թվականին: Սա արդեն նրա երրորդ լուսանկարահանումն էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել