Artsakhpress.am-ը գրում է.
Թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր Բասքըն Օրանը բնական է համարում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ որոշման ընդունումը:
Այս մասին պատմաբանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ նշելով, որ հայկական կողմը բավական երկար սպասեց: «Թուրքիայի Հանրապետությունը չուներ մտադրություն կյանքի կոչելու հայ-թուրքական արձանագրությունները: Դա առավել ևս անհնար էր «մեկ-մարդու» ռեժիմի պարագայում: Շատ ափսոս: Արձանագրությունները շահեկան էին լինելու երկու կողմերի համար էլ»,- արձանագրեց Օրանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրավիրած Ազգային անվտանգության խորհրդինիստում հայտարարեց «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:
Նա հանձնարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը: