Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն այսօր նշում է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ գեղեցկուհին բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Դիանան բոլորում է 23 տարին: Նրան Ֆեյսբուքում  յուրահատուկ կերպով շնորհավորել է լավագույն ընկերն ու գործընկերը՝ Արտակ Վարդանյանը: Արտակը գրառման հետ միասին հրապարակել է պոզիտիվ լուսանկար: Շնորհավորանքը ներկայացնում ենք ստորև.

«Եթե ինձ հարցնեն՝ ինչպիսի՞ն պիտի լինի 21-րդ դարի ջահել աղջիկը, կասեմ` սիրուն, խելացի, ուրախ, պրպտող, գտնող, մտահոգվող, ապրող, կյանքը շատ-շատ սիրող, այսինքն՝ կնկարագրեմ քեզ: Դժվար է ասել քեզ կոլեգա։ Ու թող մեկը ասի՝ հարազատ քույր չունեմ: Ամենասիրուններն ամենադժվար ճանապարհով են գնում միշտ, բայց դու մի առավելություն էլ ունես` բարի ես: Էդ նշանակում ա՝ ամեն ինչ լավա լինելու։ Հավատարիմ շունն էլ՝ վկա)) ՇՆՈՐՀԱՎՈՐ»։

28168283_1559901637450837_5835806416460319927_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել