Araratnews.am-ը գրում է.

ՌԴ Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանի Բուրգի գյուղում ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով զոհվել է քաղաքացի, երկուսը՝ վիրավորվել։

«Ավտովթարը տեղի է ունեցել փետրվարի 25-ին, ժամը 22։25-ի սահմաններում։ Ճանապարհի ուղիղ հատվածում վարորդին չի հաջողվել կառավարել մեքենան եւ հարվածել է էլեկտրասյանը։ Նա տեղում մահացել է։ Ենթադրվում է՝ վարորդը ՀՀ քաղաքացի է, Բուրգի բնակիչ»,- հաղորդում է Оперативное прикрытие գործակալությունը։

Նշվում է, որ մեքենայի երկու ուղեւորները հայաստանցիներ էին, որոնցից մեկը՝ 38 տարեկան, հիվանդանոց է հասցվել միջին ծանրության վնասվածքներով, իսկ մյուսը՝ 35 տարեկան ունեցել է թեթեւ վնասվածքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել