Երեկ, նայելով ՀԱԿԿ-ի հանրահավաքը, մի տեսակ զավեշտ էի զգում, քանի որ հստակ գիտակցում էի, թե որքանով էր ասածը հեռու իրողությանը համապատասխանելուց: Մինչ հարթակից ելույթ ունեցողները ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, թե ինչ ուժեղ ու առաջադիմական ուժ է ՀԱԿ-ը, այդ նույն միջոցին Լևոն Զուրաբյանը շարունակում է հետևողականորեն կազմաքանդել դրա վերջին բեկորները:
Ծանոթներիցս մեկը ընդգրկված է ընտրական հանձնաժողովի կազմում Երևանի համայնքներից մեկում, և նա ինձ երեկ պատմեց ՀԱԿ-ում առկա ներքին սուր լարվածության մասին, որի հիմնական պատճառը փողերն ու Լևոն Զուրաբյանն են: Բանն այն է, որ Զուրաբյանը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի բոլոր հոսքերը, այդ թվում նաև ֆինանսական, ուղղվեն դեպի ՀԱԿԿ, ինչը չի կարող գոհունակություն առաջացնել ՀԱԿ անդամ այլ կուսակցությունների, հատկապես ՀԺԿ-ի մոտ, որն առանձին համայնքներում անհամեմատ ավելի մեծ ազդեցություն ու ընտրազանգված ունի, քան ՀՀՇ/ՀԱԿԿ-ը։
Հատկապես ՀԺԿ-ՀԱԿԿ հարաբերությունները սրվել են Դավիթաշենում, որտեղ ԲՀԿ-ական Ծաղիկ Ռուբոն 100-ական դոլար փող է խոստացել ՀԱԿ-ը ներկայացնող յուրաքանչյուր հանձնաժողովի անդամին, որպեսզի ընտրությունների օրը նրանք ՀԱԿ-ի ձայների պես տեր կանգնեն նաև ԲՀԿ-ի ձայներին և միանգամից իրազեկեն, եթե հանկարծ տեսնեն, որ ԲՀԿ ներկայացուցիչները գործարքի մեջ են մտնում ՀՀԿ-ի հետ: Իմանալով այս մասին՝ Զուրաբյանը շտապել է այդ գումարը ամբողջովին իրեն վերցնել ու բնավ էլ չի պատրաստվում կիսվել որևիցե մեկի հետ, ինչը հերթական ատելության ալիքն է առաջացրել ՀԺԿ-ում Զուրաբյանի ու ՀԱԿԿ-ի նկատմամբ, ու այժմ ՀԺԿ-ականները պատրաստվում են դիմել իրենց առաջնորդին՝ Ստեփան Դեմիրճյանին, որպեսզի նա Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով վերականգնի արդարությունը:
Հետաքրքիրն այն է, որ նման նախադեպ եղել է դեռ խորհրդարանական ընտրություններին, երբ էլի նույն Զուրաբյանը փորձել էր յուրացնել ՀԺԿ-ականների համար նախատեսված փողը, և երբ վերջիններս էլ ճար չէին ունեցել, դիմել էին Դեմիրճյանին, ով էլ վրդովված զանգահարել էր Լևոն Տեր-Պետրոսյանին և միայն դրանից հետո, Տեր-Պետրոսյանի կողմից թուք ու մուր կերած Զուրաբյանը հլու-հնազանդ վճարել էր մարդկանց հասանելիք փողը:
Չգիտեմ ում համար ոնց, բայց ինձ համար Զուրաբյանը մեր քաղաքական դաշտի ամենազազրելի ֆիգուրներից է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/300916640042107?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել