Որոշ համաշխարհային մշակութային արժեքներ այնքան մեծ ու խորհրդավոր են, որ դրանց ստեղծման վերաբերյալ հանելուկները չեն կարողանում լուծել անգամ հանճարները: Դրանք ուսումնասիրելիս հարց է առաջանում. ինչպե՞ս են հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ մարդիկ կարողացել նման բան ստեղծել: Ինչպիսի՞նն էին տեխնոլոգիաները, որոնք թույլ են տվել կառուցել այսպիսի բարդ և զարմանալի կառույցներ: Հենց այստեղ էլ շատերը առաջ են քաշում այն վարկածը, որ դրանք ստեղծվել են այլմոլորակայինների կողմից: Ձեզ ենք ներկայացնում 5 մշակութային հուշարձաններ, որոնք կարծես մարդու ձեռքով ստեղծված չլինեն:

Հսկայական օլմեկ-գլուխներ (Մեքսիկա)

Մ.թ.ա. 900-ական թվականներից գոյություն ունեցող այս գլուխ-քանդակները պատրաստված են բազալտային խոշոր ժայռաբեկորներից: Դրանք հնագույն Մեզոամերիկայի Օլմեկ քաղաքակրթության խորհրդանիշն են: Ըստ հայտնի աղբյուրների՝ օլմեկները, ում գլուխները քանդակված են, ըաղանդավոր արվեստագետներ ու քանդակագործներ են եղել: Նրանց գոյությունը հսկայական ազդեցություն է ունեցել հետագահում ացտեկների և մայաների քաղաքակրթությունների ստեղծման վրա: Օլմեկները բազմաթիվ արձաններ, գահեր ու դիմակներ են ստեղծել:

Հուշարձանն ընդհանուր առմամմբ բաղկացած է 17 գլուխներից, որոնցից բոլորը գրեթե նույն տեսքն ունեն՝ հաստ շուրթեր, մեծ քթանցքեր և գլխաշորեր: Սրանց ստեղծման մի քնի վարկածներ կան, որոնից առաջինը պնդում է , որ դրանք խորհրդանշում են կա՛մ մարտիկների, կա՛մ ավազակապետ առաջնորդների, կա՛մ էլ իշխող դինաստիային: Ըստ երկրորդ վարկածի՝ այս քանդակներն ինչ-որ կապ ունեն աֆրիկյան հին ցեղերի հետ, քանի որ ամբողջովին աֆրիկական դիմագծեր ունեն:  Հետազոտողների երրորդ խումբն էլ պնդում է, որ սրանց կառուցումը այլմոլորակայինների ձեռքի գործ է, քանի որ այդ ժամանակաշրջանում անհնար էր նման ճշգրտությամբ քանդակներ կառուցել:

Կարնակյան քարեր (Ֆրանսիա)

Խոսքը գնում է քարերի խմբի մասին, որոնց ընդհանուր թվաքանակը գերազանցում է 3 հազարը: Ինչպես պարզել են գիտնականները՝ քարերն ունեն մեգալիթյան ծագում և պատրաստվել են տեղի ժայռերից մ.թ.ա. 4500-3300 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:

Սակայն հարցը քարերի պատրաստման նյութը կամ ձևը չէ, այլ դրանց տեղակայումը: Շատերը կարծում են, որ դրանք համապատասխանում են երկնային մարմինների տեղաշարժմանը և ստեղծված են աստղագիտական հետազոտություններ անցկացնելու համար: Կարնակյան հայտնի քարերը աշխարհում գոյություն ունեցող այն 3 համակարգերից են, որոնք երևում են Տիեզերքից նայելիս: Մյուս երկուսը Չինական մեծ պարիսպն ու Նացայի ուղիներն են:

 

Սթոունհենջ (Անգլիա)

Սա ամենահայտնի քարերի կուտակումն է աշխարհում: Ինչպես և Կարնակյան քարերը, սրանք ևս ունեն մեգալիթյան ծագում, սակայն մի փոքր այլ ձև: Գտնվում են Լոնդոնից 130 կմ հեռավորության վրա, Ուիլտշիր դքսությունում: Ինչպես ասես որ չեն անվանել այս քարերին՝ «քարային հենջ», «կախված քարեր», «քարային հանգույց»:

Համարվում է, որ այն հղկել են մ.թ.ա. 3000-2000-ական թվականներին: Այն ի սկզբանե գերեզմանատան կամ հին աստղադիտարանի դեր է ունեցել: Սթոունհենջի կառուցումը, քարերի տեղափոխումը մարդկանց մի խումբն այսօր ևս համարում է այլմոլորակայինների կողմից կատարված:

Նասկայի գեոգլիֆներ (Պերու)

Պերուի հարավային հատվածում՝ Նասկա անվանումով սարահարթի վրա, գիտնականները հայտնաբերել են հետաքրքիր պատկերներ-գեոգլիֆներ: Դրանք իրենցից ներկայացնում են երրկրաչափական պատկերների հավաքածու, որոնց մեջ հանդիպում են եռանկյուններ, սեղաններ, պարույրներ: Յուրաքանչյուր պատկեր ունի մի քանի հարյուր մետրի հասնող երկարություն, այդ իսկ պատճառով Երկրի վրա գտնվելիս դրանց նայելը դժվար է, իսկ ահա օդից՝ ինքնաթիռից, շատ հեշտ:

Միգուցե հենց այստեղից է առաջացել այն վարկածը, որ գեոգլիֆները ստեղծել են այլ մոլորակներից եկվորները: Միևնույն ժամանակ գոյություն ունեն դրանց ստեղծման վերաբերյալ առավել գիտական վարկածներ, որոնք կապվում են մ.թ.ա. II դարում գոյություն ունեցած Նասկայի հնագույն քաղաքակրթության հետ: Սակայն մինչ օրս անհայտ է, թե ինչ նպատակով են ստեղծվել պատկերները:

Մոայի (Զատկի կղզի)

Զատկի կղզին պոլինեզյան կղզի է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևելքում: Այս մոնոլիտիկ մարկային կերպարանքների քանդակները, որոնք կոչվում են Մոայի, ստեղծվել են մ.թ.ա. 1250-1500 թվականներին: Դրանց թիվը մոտ 900 է:

Ամենաբարձրը 21 մ է, կշռում է մոտ 175 տոննա: Իսկ բոլոր քանդակների միջին բարձրությունը 4 մ է: Մոայի քանդակները պատրաստված են տուֆից, բոլորն ունեն նույն տեսքը՝ մեծ գլուխներ, սուր քթեր և խորն արտահայտված աչքեր:

Երկար ժամանակ բոլորը կարծում էին, որ Զատկի կղզում գտնվող այս արձանները միայն գլուխներից են կազմված, սակայն մոտ 100 տարի առաջվա պեղումները ցույց տվեցին, որ սրանք նաև մարմիններ են ունեցել: Ավելին, մարմինների վրա նաև մի քանի «դաջվածքներ» են եղել:

Մոայի արձանները աշխարհում լավագույնս պահպանված գաղտնքիներից են: Դրանք Ռապա Նուի ազգային պարկի մաս են կազմում, որը հիմնադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգության ֆոնդի կողմից 1995 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել