Armtimes.com-ը գրում է.

Ռոսսելխոզնադզորը փետրվարի 26-ից արգելում է Բելառուսից կաթի եւ կանթնամթերքի ներկրումը Ռուսաստանը: 

Ինչպես հայտնում է РИА Новости-ին սահմանափակումների թիրախում են հայտնվել պաստերիզացված, ստերիլիզացված, կոնցենտրացված, խտացրած եւ կոնսերվացված կաթնամթերքները, ինչպես նաեւ կաթնային սպիտակուցների կոնցենտրատրները: 

Գերատեսչությունը հայտարարել է, որ ստիպված է նման որոշում կայացնել, քանի որ Բելառուսից շարունակվում է առաքվել ոչ անվտանգ կաթնամթերք: Սահմանափակումները վերաբերում են այն ապրանքատեսակներին, որոնոցում ամենաշատն են հայտնաբերել խախտումներ: 

Նշվում է, որ 2 օր առաջ Ռոսսելխոզնադզորը խստացրել է բելառուսական 7 ընկերությունների արտադրության կաթնամթերքների նկատմամբ վերահսկողությունը, որի պատճառ են հանդիսացել չափանիշների խախտումները: Այսօր նրանց գումարվել է եւս վեց ընկերություն, որոնց մոտ հայտաբերվել են սանիտարական նորմերի խախտումներ: 

Ավելի վաղ գերատեսչությունը քանիցս սահմանել եւ չեղարկել է բելառուսական այս կամ այն ապրանքախմբերի նկատմամբ սահմանափակումներ, ինչպես նաեւ խստացրել լաբորատոր վերահսկողությունը: Սահմանափակումները վերաբերել են շուրջ 50 բելառուսական ընկերությունների: 

Սովորաբար նման խիստ սահմանափակումների գործադրումը Ռուսաստանի կողմից գերթե միշտ հանգեցրել է պաշտոնական Մինսկի շատ կտրուկ արձագանքին՝ հանգեցնելով առեւտրային պատերազմի:

Եղել է դեպք, որ Բելառուսի իշխանությունները որպես դեմարշ անգամ վերականգնել են ՌԴ-ի հետ սահմանային մաքսային վերահսկողությունը, ինչը մեկ միասնական տնտեսական ու մաքսային տարածքում գտնվող ԵԱՏՄ անդամ պետությունների համար չլսված քայլ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել