Բա չեք ասում, ժողովուրդ ջան, հազարից մեկ ու բնականաբար միամիտ, բայց Գալուստ Պղնձաձույլ Սահակյանը խելացի միտք ա ասել․․․ էլի եմ ասում, մոտը լրիվ միամիտ ա ստացվել, որովհետև էդ միտքը ինքը հնչեցրել ա Տարոնին պաշտպանելուն միտված բոցկլտուն ճառի համատեքստում՝ ի պատասխան նենգ Զուրաբյան Լյովիկի, ով Տարոնի վրով գրվել էր դատախազություն, թե բա տեսեք-տեսեք ինչքա՜ն փող ա գռփել Տարոնը:
Գալուստս էլ ոչ տարել, ոչ բերել, հայտարարել ա, որ եթե ինքը լիներ դատախազության տեղը, բոլոր գործերը կհաներ ջրի երես, թե ոնց են գործարանները թալանվել, ոնց են մարդիկ հարստացել․․․
Միսյե Գալուստ Ինտելեկտուալը պահի տակ չի հասկացել, որ եթե իրոք տենց բան արվի, ՀՀՇ-ականներից ավելի շատ ՀՀԿ-ական կհայտնվի ճաղավանդակների հետևում, որովհետև ՀՀԿ-ի էսօրվա սաստավի կեսը նախկինում կամ ՀՀՇ-ից ա եղել, կամ էլ ուղղակի ՀՀՇ-ական մանկլավիկ, կամ կամակատար կիսաքրեական տարր ա եղել ու հաստատ հետ չի մնացել ՀՀՇ-ականներից:
Հա, մեկ էլ Գալուստիս երբ հիշեցրել են, որ հիմա էլ նենց ոչնչի մեջ թալանում են, էս խելոքս հայտարարել է, թե այդպիսի բան չկա, պարզապես հիմա ազատ շուկայական հարաբերություններ են, և մարդիկ ձգտում են հարստանալ․․․
Մի հատ լավ գիրք կա, կոչվում է «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները Առաջին աշխարհամարտի ժամանակ»․ ուրեմն էդ գրքում Շվեյկին քիչ ա մնում զորակոչից ազատեն՝ «պաթոլոգիական կրետինիզմի» պատճառով․․․ Ասում եմ՝ ոնց որ մի հատ էլ տենց դեպք մենք ունենք, հը՞:ՃՃՃՃ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/277376605732602?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել