«Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ՝ ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի թեկնածության հարցում կա քաղաքական կոնսենսուս, հետևաբար դժվար թե այլ քաղաքական ուժեր առաջադրեն իրենց թեկնածուին: «Մենք կարող ենք ենթադրել՝ մյուս քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են խորհրդարանում (հաշվի առնելով զուտ քանակական գործոնն էլ), դժվար թե կարողանան աոաջադրել մեկ այլ թեկնածու նախագահության համար:
 
Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀԿ-ի կողմից ներ­կայացված առաջարկությունը, իսկ մինչ այդ Սարգսյանը բազմաթիվ հանդիպումներ անցկացրեց, որ հաս­կանա՝ ինչպիսին է իրավիճակը մեր քաղաքական դաշտում և սփյուռքում»,- ասաց քաղաքագետը: Ըստ նրա՝ խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում նախագահն է ձևավորում համապատասխան քաղաքա­կան մշակույթ, ինչը փորձում է անել ՀՀԿ թեկնածուն. «Նախագահը պետք է ձևավորի բավականին լայն կոն­սենսուս քաղաքական դաշտում, ինչը փորձեց անել Սարգսյանը, դա են վկայում նրա հանդիպումներն այլ քաղաքական ուժերի հետ՝ ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինք և «Ելք», այլ հարց է՝ ինչին են հասել, բոլոր դեպքերում տպավորությունն այնպիսին է, որ մի մասը պատրաստ է սատարել Սարգսյանի թեկնածությունը»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել