Մեզանից շատերը կցանկանային մտքեր կարդալու ունակություն ունենալ, բայց կան տարբերակներ, որ այդ ունակության փոխարեն թույլ են տալիս հասկանալ դիմացինի սուտը:
Նման նշաններից են թուքը կուլ տալն ու հազալը: Իհարկե, մարդը կարող է ուղղակի վատառողջ լինել: Բայց հակառակ դեպքում նման ժեստերը համարվում են ստի նշաններ:
Ձեռքերով աչքերը կամ բերանը ծածկելը: Հաճախ ստախոսները փախցնում են հայացքը, ծածկում են բերանը: Ստախոսը ենթագիտակցորեն չի ցանկանում ձեր վերաբերմունքը ստին: Նա կարծես ցանկանում է փակվել իր ստի մեջ:
Ձեռքերը դեմքի մոտ է պահում: Նրանք կարծես անընդհատ ձեռք են տալիս դեմքին, շրթուքներին, քթին: Դա անհանգստության նշան է, լարվածության ժամանակ արյունը նվազում է երեսի վրա, և դա առաջացնում է ցրտի զգացողություն:
Նաև մարդը սկսում է միանգամից շոգել, դա ևս ստի ու չբացահայտվելու մասին անհանգտսանալու հետևանք է: