«Եթե հիմա լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը քաղաքապետարան բարդանա, նրանց աշխատանքային պայմանները արգելվեն, եթե լրացուցիչ սահմանափակումներ նախատեսվեն, դա լրատվամիջոցների գործունեության անհիմն միջամտություն կհամարվի»,- Aravot.am-ին ասաց «Խոսքի ազատության պաշտպանության» նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա նկատեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններում լրագրողների հավաստագրման կարգ նախատեսված չէ, քանի որ այդ մարմինները պարտավոր են բաց աշխատել, բայց. «Հենց իշխանությունները բարդություն են ունենում, սահմանափակումներն առաջին հերթին լրատվամիջոցների ու լրագրողների դեմ են ուղղում»: Պարոն Մելիքյանի խոսքով՝ կառավարության նիստերը ապագայում դռնփակ անցկացնելու նախաձեռնությունը վատ օրինակ է մնացած պետական մարմինների համար, տվյալ դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել