www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի արքա, նստած իր գահին, ծարավ զգաց: Նա ասաց իր պալատականներին.
— Իմ բերանը չորացել է:
Նա կարող էր ասել՝ «Ես խմել եմ ուզում»: Սակայն արքան արքա է…
Նրա ծառաները անմիջապես վազեցին շուկա և գնեցին մի շատ թանկ փափկեցնող յուղ: Նրանք նույնիսկ չմտածեցին այն մասին, որ արքային ջուր է պետք տալ, քանզի դա շատ հեշտ էր: Ախր շատ էին նրանք ուզում ծառայել արքային և նրան փափկեցնող յուղ բերեցին:
Արքան խմեց այն: Նրա բերանի չորությունն անցավ, սակայն սկսեց սիրտը խառնել: Այդ ժամանակ մայրաքաղաքի ամենալավ բժշկին հրավիրեցին, ով նրան մարինադ և քացախ առաջարկեց: Արքան դա էլ խմեց: Մի քիչ ավելի լավ զգաց, բայց հիմա էլ սկսեց փորը ցավել: Հետո նրան նորից դեղ տվեցին: Փորի ցավն անցավ, բայց նորից բերանը սկսեց չորանալ: Ինչ-որ մեկը հոտավետ թուրմ բերեց, մյուսը՝ գինի: Արքան խմում էր այն ամենը, ինչ նրան առաջարկում էին՝ գինի, թուրմ, դեղեր և այլն, և նրա մարսողությունը վերջնականորեն խանգարվեց:
Նրա ծառաների մեջ մի ծեր այգեգործ կա: Նա դիտում էր այդ ամբողջ կարուսելը, և վերջապես իր մեջ ուժ գտավ և արքային ասաց.
— Ձերդ մեծություն, ես կարծում եմ, որ լավ կլինի, որ պարզ ջուր խմեք: Ես միշտ այդպես եմ անում, երբ բերանս չորանում է:
Արքան, իհարկե, շատ բարկացավ և ասաց.
— Հիմար ես դու, եթե մտածում ես, որ հասարակ ջուրը կարող է օգնել ինձ՝ արքայիս: Լավագույն բծիշկներն են եկել, և նույնիսկ նրանց տված թուրմերը ինձ չեն օգնել: Աստղագուշակների ժողով եմ հրավիրել, և նրանք ասել են, որ սա մութ ուժերի ազդեցությունն է, որոնք իմ մահն են ուզում: Այնպես որ, ինձ բուժելը այնքան էլ հեշտ չէ, որքան մտածում ես, հիմար:
Ռենե Մագրիտտ «Անհայտը» 1938