Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունները ու մասնավորապես նման քանակությամբ զենք-զինամթերքի հանձնումը կամ առգրավումը վկայում է մի քանի բանի մասին`
1. Տարիներ շարունակ ոստիկանությունը եղել է «արջի ականջին քնած» կամ սերտաճած քրեածին տարրերի հետ, հետևաբար ոստիկանության նախկին հավաստիացումները, թե հանրապետության երկրորդ քաղաքի քրեածին իրավիճակը վերահսկվում է, սին ու փուչ էին:
2. Քաղաքը կիսած հանցավոր կլանները և հատկապես դրանց պարագլուխները տևական ժամանակ առանցքային դերակատարում են ունեցել պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ քաղաքացին չէր կարող «իշխանիկներից» ակնկալել արդարություն և ճշմարտություն:
3. Մեր երկրում արատավոր երևույթների կամ հանցավոր խմբավորումների դեմ պայքարը հաջողություն կունենա, եթե լինի շարունակական և հետևողական: Գյումրին վառ օրինակն է, և հուսանք, որ բռնած գործը կհասցնեն ավարտին:
Աներկբա է, որ եթե Գյումրու քրեաօլիգարխների դե ֆակտո տապալումը վարակիչ օրինակ չդառնա մյուս քաղաքների և մարզերի համար, ապա, մասնավորապես, արտագաղթի տեմպերը շարունակելու են աճ արձանագրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել