Հպումները լինում են տարբեր։ Դրանք կարող են լինել պատահական, կարող են լինել միտումնավոր, բայց գաղտնի։ Հպումները նաև տարբեր են լինում ըստ հարաբերությունների, որ առկա է երկու մարդու միջև։ Սիրահարներն, օրինակ, այլ ձև են հպվում իրար։

Թե որոնք են սիրահարների միջև ամենաինտիմ ու գրգռող հպումները, պատմում են հոգեբաններն ու մարմնի լեզվի մասնագետները։

Պարանոցին

Այս մասին հպվելը կարող  է ստիպել փշաքաղվել։ Կանայք պարանոցը համարում են ինտիմ գոտիներից, և դա այն պարագայում, որ պարանոցը ոչնչով էլ չեն փակում։

Image result

Ականջի բլթակին

Ականջի բլթակին հպումը որոշ մարդկանց մոտ խուտուտ է առաջացնում, բայց կան նաև այնպիսի մարդիկ, ում դա իսկապես գրգռում է։

Image result

 

Կոճերին

Կանայք նշում են, որ ամենահաճելի զգացումներից է, երբ տղամարդը ձեռքը սահեցնում է կոճի վրայով։ Այդ ժեստը տղամարդիկ նույնպես համարում են ամենաինտիմներից։

Image result

Համբույր ճակատին

Թեթև ու համեստ համբույրը ճակատին իրականում ավելի ինտիմ երևույթ է, քան կարելի է պատկերացնել։ Հոգեբանները պնդում են, որ ավելի հաճախ համբուրում են նրանց ճակատը, ում հարազատ են համարում։

Image result

Հպում դեմքին

Դեմքին հպվելը (ու գլխին ամբողջությամբ) հոգեբանները համարում են ինտիմ։ Բանն այն է, որ որքան մոտիկ է մարդ մեր զգայարաններին, այնքան մեծ է հավանականությունը փոխադարձ զգացմունքի։ 

Image result

Անրակներին՝ ուսագոտու զույգ ոսկորներին հպվելը

Անրակները նույնպես ինտիմի նշան են։ Կանայք թույլ են տալիս հպվել այդ կետին միայն այն տղամարդուն, որի հետ ինտիմ մտերմություն ունեն։

Image result

Հպում ափի հակառակ կողմին

Հնուց եկած ամենագեղեցիկ ժեստերից է կնոջ ձեռքը համբուրելը։ Սակայն երբ դա անում է սիրելի տղամարդը, այն ստանում է բոլորովին այլ նշանակություն։

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել