Հպումները լինում են տարբեր։ Դրանք կարող են լինել պատահական, կարող են լինել միտումնավոր, բայց գաղտնի։ Հպումները նաև տարբեր են լինում ըստ հարաբերությունների, որ առկա է երկու մարդու միջև։ Սիրահարներն, օրինակ, այլ ձև են հպվում իրար։
Թե որոնք են սիրահարների միջև ամենաինտիմ ու գրգռող հպումները, պատմում են հոգեբաններն ու մարմնի լեզվի մասնագետները։
Այս մասին հպվելը կարող է ստիպել փշաքաղվել։ Կանայք պարանոցը համարում են ինտիմ գոտիներից, և դա այն պարագայում, որ պարանոցը ոչնչով էլ չեն փակում։
Ականջի բլթակին հպումը որոշ մարդկանց մոտ խուտուտ է առաջացնում, բայց կան նաև այնպիսի մարդիկ, ում դա իսկապես գրգռում է։
Կանայք նշում են, որ ամենահաճելի զգացումներից է, երբ տղամարդը ձեռքը սահեցնում է կոճի վրայով։ Այդ ժեստը տղամարդիկ նույնպես համարում են ամենաինտիմներից։
Թեթև ու համեստ համբույրը ճակատին իրականում ավելի ինտիմ երևույթ է, քան կարելի է պատկերացնել։ Հոգեբանները պնդում են, որ ավելի հաճախ համբուրում են նրանց ճակատը, ում հարազատ են համարում։
Դեմքին հպվելը (ու գլխին ամբողջությամբ) հոգեբանները համարում են ինտիմ։ Բանն այն է, որ որքան մոտիկ է մարդ մեր զգայարաններին, այնքան մեծ է հավանականությունը փոխադարձ զգացմունքի։
Անրակները նույնպես ինտիմի նշան են։ Կանայք թույլ են տալիս հպվել այդ կետին միայն այն տղամարդուն, որի հետ ինտիմ մտերմություն ունեն։
Հնուց եկած ամենագեղեցիկ ժեստերից է կնոջ ձեռքը համբուրելը։ Սակայն երբ դա անում է սիրելի տղամարդը, այն ստանում է բոլորովին այլ նշանակություն։