Տեսնես Գյումրու քաղաքապետին ստիպե՞լ են ստել, թե՞ սեփական նախաձեռնությամբ կանխել է ստիպման հանդիսավոր արարողությունըւ. «...Վարդան Ղուկասյանը նաև նշեց, որ չնայած բնակարանաշինության աշխատանքները մոտենում են ավարտին, Գյումրիում 400-500 ընտանիք դեռ բնակվում է տնակներում։ Քաղաքապետն ասաց, որ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի այդ ընտանիքներին նույնպես ապահովեն բնակարաններով:...»:

Սա ասում է մի մարդ, ով բոլորից լավ պիտի իմանար, որ այս պահին Գյումրիում ավելի քան 6.400-6.500 ընտանիք (ԸՆՏԱՆԻՔ, եւ ոչ թե մարդ) անօթեւան է, ու ասում է մի մարդ, ով տարիներ շարունակում քննադատում էր նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանին այն բանի համար, որ վերջինս իր մարզպետ եղած ժամանակ, Քոչարյան Ռոբերտին եռապատիկ նվազեցված էր ներկայացնում անօթեւան ընտանիքների թիվը:

Եթե անգամ օգոստոսին 1765 ընտանիք Գյումրիում բնակարան ստանա, 6500-ից մինուս 1765 ընտանիք, կմնա` 4700 անօթեւան ընտանիք... :

Էս ստին, փաստորեն արձագանքում են 2-3 հոգի Գյումրիում, մինչեւ երկուշաբթի` շատ-շատ` 20 հոգի, իսկ մնացածը` իրենց քաղքցի պատվախնդիր համարողներ, թասիբից խոսող ու դրանից բան չհասկացող պուզատիներ, ողորմելի պաշտոնյաներ, երազախաբ կոմսոմոլներ, օձ խուզող պոետներ, կրճոնի ետեւից կուսակցականացվածներ, ավագանու այսպես կոչված անդամներ, քաղաքապետարանցիք, թեկնածուներ, որ խոստանում են Գյումրին Նյու Վասյուկի շինել ... ծպտուն չեն հանում, ... իշխանությունն իրենցն է, ինչպես ուզում, այնպես հագցնում են, միայն քաղաքական փիարը տեղը լինի:

Ինչ ամոթ է, ինչ ստորացնող, մեր արժանապատվությունից սրանք չեն ուզում, որ փշրանք մնա անգամ, մինչեւ վերջին խազը կոխում ու լլկում են:

Բացի այդ այս 1765-ընտանիքը պետության ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների խոսոտւմներով բնակարանամուտ պիտի տոներին դեռ անցյլա տավրա վերջին, հիմա ձախողելով այդ ծրագիրը, մարդկանց խաբելով բերին հասցրին 2012 օգոստոս, ստիպելով էլի մի ցուրտ ձմեռ դոմիկներում փտել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել