«Արցախի խորհրդարանի փոխխոսնակ Վահրամ Բալայանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելու­թյունը կարևոր է համարում, քանի որ նրանց գործունեությունը ուղղված է ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: Ըստ նրա՝ համանախագահող երկրների ներկայացուցիչները որոշակի ջանքեր գործադրում են արդյունքի հասնելու համար: Aгavot.am-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի փոխխոսնակը նշեց, որ վերջին շրջանում միջնորդ երկրները պարբերաբար խոսում են վստահության մթնոլորտի ստեղծման մասին, ինչը իսկապես անչափ կարևոր է: «Ցավոք, ադրբեջանական իշխանության անխոհեմ քաղաքականության հետևանքով այս հակամարտությունը բավականին սրվեց՝ հասարակության լայն շեր­տերում հակահայ քարոզչության տարածմամբ, սակայն Ադրբեջանը դեռ դրա դառը պտուղները կքաղի, որովհետև ատելության հողի վրա անհնարին է երկիր պահել, մանավանդ չհիմնավորված ատելության»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասեն­յակի դիտորդների թվի ավելացմանը, Վ. Բալայանը վստահ չէ, որ դրանից կարելի է հարցերի լուծում ակն­կալել, սակայն կարելի է համարել դրական նշանակություն ունեցող մեկ քայլ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել