Tert.am-ը գրում է.
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկում երիտասարդը կրակ է բացել աշակերտների ուղղությամբ՝ սպանելով 17 մարդու, այդ թվում՝ մեծահասակների:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, հրաձիգը, որն օգտագործել է AR-15 ինքնաձիգ, եղել է դպրոցից հեռացված աշակերտներից:
Ֆլորիդայից սենատոր Բիլ Նելսոնը պատմել է, որ հրաձիգը՝ 19-ամյա Նիկոլաս Կրուզը, միտումնավոր միացրել է հրդեհի տագնապի ազդանշանը, որպեսզի «Սթոունմեն Դուգլաս» ավագ դպրոցի աշակերտները դուրս գան դասարաններից ու զոհերը հնարավորինս շատ լինեն:
Associated Press-ի փոխանցմամբ՝ Կրուզը կրել է գազի դիմակ, նրա մոտ եղել են բազմաթիվ ծխային նռնակներ:


Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2018/02/15/florida-shooting/2614739
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



