Փետրվարի 12-ին տեղի ունեցավ «Seaside Startup Summit UAE.Ras Al Khaimah»-ի փակումը։ Վրանային բիզնես ֆորումը, որն առաջի անգամ անցկացվել է Հայաստանում ՝ 2016թ-ին «Startup Armenia» հիմնադրամի կողմից, փետրվարին առաջին անգամ անցկացվեց Հայաստանի սահմաններից դուրս։ Դեռ 2017-ի հոկտեմբերին ԱՄԷ-ում «Startup Armenia» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը համաձայնության հուշագիր ստորագրեց «RAK Incubation and Accelarator»-ի հիմնադիր Հիշամ Սաֆադիի հետ՝ Սամմիթն ԱՄԷ-ում անցկացնելու նպատակով։ Կազմակերպչական թիմը նոյեմբեր ամսից տեղափոխվեց ԱՄԷ և սկսեց բանակցություններ տեղի իշխանությունների և առևտրական կազմակերպությունների հետ։

Սամմիթն անցկացվեց «ԱՄԷ նորարարական ամսվա» շրջանակներում և դարձավ Ռաս Ալ Խայմա էմիրության գլխավոր միջոցառումը։ Սամմիթի աջակիցների շարքին ավելացան տեղական պետական մարմիններ, որոնց թվում ՝ «Ռաս Ալ Խայմա տնտեսական գոտի», «Ռաս Ալ Խայմա տնտեսական զարգացման դեպարտամենտ» և այլն։ Սամմիթն անցկացվեց Ռաս Ալ Խայմա Էմիերության ղեկավար Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի բարձր հովհանու ներքո։ Առաջին միջազգային Սամմիթն ուներ նաև պետական աջակցություն Հայաստանից։ Առաջին իսկ Սամմիթից նախագծի կայացմանը աջակցել է «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը», որի տնօրեն Լևոն Մնցականյանն ևս այցելել էր Սամմիթ։ ԱՄԷ-ում միջոցառմանը մասնակցեցին նաև Տրանսպորտի, Կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, Սպորտի և Երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը և «Սևան Ազգային ՊՕԱԿ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը։

Փետրվարի 8-ից 12-ը Սամմիթին մասնակցեցին 60 ստարտափներ աշխարի տարբեր երկրներից։ Նրանք մասնակցեցին դասախոսությունների, մրցույթների և հնարավորություն ստացան շփվելու բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչների հետ։ Սամմիթի մրցանակային ֆոնդը հասավ շուրջ 50,000 ԱՄՆ դոլարի, որը բաժանվեց 8 թիմերի միջև։ Բացի հիմնական մրցույթներից տեղի ունեցան նաև ոլորտային մրցույթներ, որոնց թվում ՝ սոցիալական, Էկո-Միլլեննիում, խելացի քաղաք և AR/VR: «Big Battle»-ի հաղթող «AgroWave» թիմը ստացավ 7000 ԱՄՆ դոլար մրցանակ։ Ստարտափ գաղափարը ֆերմերներին լավագույն գնային առաջարկ հաշվարկելն է օգտագործելով տվյալ վայրի և ժամանակի ենթադրվող պահանջարկը։ Որոշ ստարտափներ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին ներդրողների և վենչուրային ֆոնդերի հետ, որոնց ընդհանուր գումարը հասնում է 700,000 ԱՄՆ դոլարի։

Սամմիթի մասնակից ստարտափները հնարավորություն ստացան լսելու և խոսելու հաջողակ ձեռներեցնրի հետ, ովքեր իրենց փորձով կիսվեցին խարույկի շուրջ՝ անկաշկանդ միջավայրում։ Ողջ ընթացքում ստարտափների հետ վրաններում ապրում էին մենթորներ, ովքեր ամբողջ օրվա ընթացքում ուղղորդում էին ստարտափներին։

Սամմիթի նշանակալից իրադարձույթուննրից եղավ Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմիի այցը, որի ընթացքում «ՓՆՁ ԶԱԿ»-ի տնօրեն Լևոն Մնացականյանը համաձայնության հուշագիր ստորագրեց տեղի «Տնտեսական Զարգացման դեպարտամենտ»-ի տնօրեն Աբդուլռահման Ալշայեբ Ալնաքբի հետ։

Հիշեցնենք, որ հաջորդ Սամմիթը տեղի կունենա մարտի 6-ից 11-ը Հնդկաստոնում՝ Գոա, իսկ «Սևան Ստարտափ Սամմիթ 2018»-ը հուլիսի 22-ից 29-ը։ Մանրամասն տեղեկության համար կարող եք այցելել ՝ SeasideStartupSummit.com :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել