Դրսում գարուն է, և բոլորի մտքում … սերն է: Բայց ոչ թե բացահայտելու ենք` ինչ է սերը, այլ խոսելու ենք դրա տարբեր տարօրինակ դրսևորումների ու սեռական հակումների մասին:
Այսպես, տասնմեկ ամենատարօրինակ սեքսուալ հակումները.
1. Մոբիլոֆիլիա
Բավական տարածված սեքսուալ հակում: Մոբիլոֆիլերի մոտ անզուսպ սեռական ցանկություններ է առաջացնում այն ամենը, ինչը կապված է մեքենաների հետ: Նրանք միշտ կրքոտ ցանկություններ են ունենում սեքսով զբաղվել մեքենայի ծալովի ծածկոցի (կապոտի) վրա, հետևի նստարանին ու անգամ ղեկին` բարձր արագությամբ երթևեկելիս:
2. Պիգմալիոնիզմ
Ավելի հաճախ պիգմալիոնիզմը հանդիպում է տղամարդկանց մոտ, բայց լինում են նաև բացառություններ: Սա սեռական ֆրիկային հակում է ամեն տեսակ մանեկենների, արձանների ու ձեռագործ այլ օբյեկտների նկատմամբ: Իր անունը ստացել է քանդակագործ Պիգմալիոնից, ով սիրահարվել էր իր ստեղծած արձանին: Երբեմն այս տարօրինակ սեռական հակվածությունն անվանում են ագալմաթոֆոբիա:
3. Ագոնոֆիլիա
Խաղարկային պայքար և բռնություն: Նրբության բոլոր դրսևորումները տաբու են: Ճտոցները, կծոցներն ու ճանկռոցները լրացվում են գոռոցներով` «Ա՜յ, տե՜նց, ցավացրո՛ւ ինձ…» կամ ըստ ցանկության և բարձր լացով: Մի խոսքով` կրքեր են, էն էլ ինչ ձևի…
4. Պարտիալիզմ
Սեքսուալ ձգողություն դեպի կոնկրետ մարմնի մասերը, օրինակ` ոտքի թաթերը, մազերը, ձեռքերը և այլն: Ֆիզիկական կապը պարտադիր չէ:
5. Հեմատոֆիլիա
Սեռական գրգռում արյան տեսքից:
6. Դաքրիֆիլիա
Սեքս` արցունքներն աչքերին, ըստ «դահիճ-զոհ» սցենարի: Առաջինի դերում սովորաբար հանդես է գալիս տղամարդը: Կատաղի գոռալով զուգընկերուհու վրա (սկիզբ)` հասցնում է նրան լացի (կուլմինացիա), որից հետո հեկեկացող «զոհին» վերցնում է իր գիրկը (ավարտ): Վարագույրներն իջնում են, ու բոլորը գնում են քնելու:
7. Ուրսուսագալմատոֆելիա
Սեքսուալ խաղեր` կենդանիների շորերով: Գործի են դրվում ամենատարբեր փափուկ հանդերձանքները` արջի, նապաստակի, աղվեսի… Սեքսուալ գազանանոց…
8. Հիբրիստոֆիլիա
Անղեկավարելի հրապուրանք դեպի վատ (և շատ վատ) տղաները, ցանկալի է քրեական անցյալով:
9. Ինֆանտոֆիլիա
Փոքրիկ երեխայի դեր: Անհրաժեշտ աքսեսուարներն են` ծծապտուկը (սոսկա), պամպերսն ու կապագլխարկը:
10. Կլաուստորֆիլիա
Սեքս փոքրիկ և փակ տարածքներում:
11. Սամնոֆիլիա
Ցանկություն` սեքսով զբաղվել քնած զուգընկերոջ հետ: Լուռ, հանգիստ, առանց ավելորդ աղմուկի…