Մրցույթներից առաջ բոդիբիլդերները խիստ դիետա են պահում, որպեսզի չորացնեն մարմինը: Այս կինը հասել է ցնցող արդյունքների: Էլեոնորա Դոբրինինային հաջողվել է լիովին չորացնել մարմինը և ազատել այն ճարպից: Նրա լուսանկարները ցնցել են համացանցը:
Իհարկե, մեկնաբանություններում շատերն ասում են, որ այս տեսքը էսթետիկ չէ, նա կորցրել է կանացիությունը և նմանվել տղամարդու: Բացի այդ՝ ճարպի լիովին բացակայությունը խիստ վտանգավոր է առողջությանը:
Էլեոնորան 14 տարեկանից մարզվում է: 2099 թվականին նա հղիացավ և միանգամից գիրացավ: Որդու ծննդից հետո նա մոտ 100 կիլոգրամ էր կշռում: Նա միանգամից վերադարձավ մարզասրահ և սկսեց զբաղվել յոգայով:
Այսօրվա արդյունքին նա հասել է մարզումներով և հատուկ դիետաներով: Որևէ այլ դեղամիջոց կամ հաբ նա չի ընդունում: Ասում է, որ երբեմն նույնիսկ թույլ է տալիս իրեն քաղցրավենիք ուտել: