Այս հիվանդությունը, նախկինում հայտնի չլինելով բժիշկներին, ուղղակի ողողեց աշխարհը առաջին համաշխարհային պատերազմից հետո: Այն մարդկանց դարձրեց արձաններ, որոնք կորցրին շարժվելու, խոսելու, էմոցիա ցույց տալու կարողությունը:
Հիվանդությունն անվանվեց քնի էնցեֆալիտ: Հիվանդների թիվը հասնում էր 1 միլիոնի, և բժիշկները չէին կարողանում ոչինչ անել: Վերջին հարյուրամյակի մեծագույն ուղեղները գլուխ էին ջարդում բացահայտելու դրա գաղտնիքները: Հիվանդության հիմքերն ու բուժման միջոցը մնացին անհայտ:
Քնի հիվանդությունը վնասում է ուղեղը: Այն մոլորակի վրա տարածվեց իսպանական գրիպի հետ մեկտեղ և խլեց 50 միլիոն մարդու կյանք:
Հիվանդության համաճարակը սկսվեց 1915-1916 թվականներին: Դրա հիմնական ախտանիշներն էին՝ սարսափելի գլխացավը, ընդհանուր անշարժունակությունը և քնկոտությունը: Հիվանդն ընկնում էր անընդհատ քնի մեջ և արթնանում բավականին կարճ ժամանակով:
Պրոֆեսոր Էկոնոմոյի ուսումնասիրություններից մոտ 10 տարի անց հիվանդությունը սկսեց աստիճանաբար վերանալ: Գիտնականներն այդ հիվանդությունը համարում են անցյալի հիվանդություն, բայց վերջերս կրկին սկսել են նկատվել դեպքեր:
Օրինակ՝ 1993 թվականին Բեկի Հոուլս անունով աղջկան ախտորոշեցին այդ հիվանդությունը: Նա առողջացավ մի քանի տարվա ընթացքում: Գիտնականները նշել են, որ այն մարդիկ, ովքեր ունենում են այդ հիվանդությունը, սկզբում տառապում են կոկորդի ցավով: Այս հիվանդության ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, քանի որ այն դեռևս մնում է մեծագույն գաղտնիք բժշկության պատմության մեջ: