««Առավոտը» «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին հարցրեց՝ ի՞նչ ցույց տվեցին «Ելք»-ի նախաձեռնած՝ թանկացումների դեմ հավաքները: Պատգամավորը պատասխանեց՝ իրեն թվում էր՝ թանկացումները, որոնք անմիջապես մարդկանց կյանքի որակի վրա են ազդում, դուրս կբերեն նրանց փողոց, բայց այլ իրավիճակ բացահայտվեց:
Այս առիթով Լենա Նազարյանը նշեց. «Ազատությունների սահմանափակումները, որ տեղի են ունենում, «Ներման մասին» օրենքում փոփոխությունները, որ դատապարտյալներին ներում է շնորհելու վարչապետը, և հրամանագիրը չի հրապարակայնացվելու, որ կառավարության նիստերը փակ են լինելու, արձանագրությունները վարչապետի թույլտվությամբ են հրապարակվելու, դեռ մի կողմ, բայց մենք կարծում էինք, որ թանկացումների խնդիրը, որն անմիջապես կյանքի որակին է առնչվում, մարդկանց դուրս կբերի փողոց:
Բայց մարդիկ դժգոհությունն արտահայտում են արտագաղթով: Այն դարձել է ազգային բողոքի ձև. ոչ թե դուրս են գալիս փողոց, այլ արտագաղթում են»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել