Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրվել է Արտաշեսյան արքայության՝ Արտաշես Ա արքայի օրոք։ Կարթագենացի զորավար Հաննիբալը փախել էր իր երկրից և հանգրվանել Հայաստանում։ Հենց նրան էլ Արտաշես արքան վստահում է քաղաքի նախագծումն ու կառուցման աշխատանքների իրականացումը։ Քաղաքի կառուցման աշխատանքները սկսվում են մ.թ.ա. 197 թ.-ին (ըստ Մ. Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատության) և տևում 30 տարի։ Քաղաքը գտնվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։ Քանի որ քաղաքը նախագծել էր Հաննիբալը, քաղաքին տալիս են երկրորդ անուն՝ Հայկական Կարթագեն։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը՝ Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։
Ենթադրվում են Արտաշատ քաղաքի հիմնադրման տարբեր թվականներ՝ մ. թ. ա. 189 թ., 185 թ., 166 թ., և այլն: Արտաշատը բուռն զարգացում է ապրում հատկապես Տիգրան Մեծի որդու՝ Արտավազդի օրոք:
58 թվականին հռոմեացի Կորբուլոնը գրավում է Արտաշատը:
163 թ. հռոմեացիները նորից են արշավում Հայաստան, պաշարում Արտաշատը, կողոպտում և ավերում:
Երկար դարերի ընթացքում Արտաշատը երկրի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, առևտրական ու արհեստագործական կենտրոնն էր: