Բոլորդ նույնն եք, ու հայհոյելով ու կռիվներով լավ չի, իրական քաղաքականություն եմ ուզում, ու ոչ միայն ես:
Ասեմ նաև, որ ատելությունը ՀԱԿ-ին հասցրեց այս վիճակին, իսկ ԲՀԿ-ն դեռ մնում է, որովհետև մեշոկով փող կա: ՀՀԿ-ն էլ մնում ա, որովհետև մեշոկով փող ունեցող ԲՀԿ-ն ՀՀԿ-ի համար ա պարում:
Իրականում բոլորը նույնն են, իրականում կեղծիք կա, իրականում զզվելի ա էս վիճակը:
Հարգելիներս, պտտվեք ու նայեք մարդկանց, նայեք մարդկանց աչքերին: ՀԱԿ-ՀՀԿ-ԲՀԿ, Բարև, նայեք տաքսիստի, երթուղայինի վարորդներին, նայեք բանվորին, նայեք բանկից փող վերցնող տատիկին, ում պահում է Ռուսաստանում բնակվող թոռնիկը, նայեք դեսպանատների մոտ հերթ կանգնածներին, հարցրեք՝ ինչո՞ւ ես գնում, եղբայր, ինչո՞ւ ես լքում տունդ, հայրիկ, ինչու՞ ... ինչու՞...
Ինձ համար ՀԱԿ-ը նույնն ա, ինչ-որ ՀՀԿ-ն, ինձ համար ԲՀԿ-ն ավելի վատն ա, քան ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն միասին վերցրած, ինձ համար «Ժառանգությունն» էլ ա վատը, որովհետև ամեն մեկն իրենն է պնդում, տանում առաջ, ոչ մեկ չի պտտվում դեպի մարդը, դեպի ռամիկը, դեպի քաղաքացին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/2944982999006
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել