Մեր օրերում կան ակտիվ կեցվածք ընդունած, «արդարության» համար պայքարող, ամեն ինչին մթագնած հայացքով նայող որոշ պայքարիկներ, որոնք իրենց իսկ կողմից կազմակերպված տարբեր ակցիաների ժամանակ իրենց իսկ անվտանգությունը պաշտպանող ոստիկանի ներկայությունը չեն հանդուրժում: Նրանք ուղղակի չեն «սիրում» ոստիկանին և վերջ: Դրա բացատրությունը իրենք էլ են դժվարանում տալ, և նրանց մոտ մի տեսակ դիսկոմֆորտ է առաջացնում ոստիկանի ներկայությունը: Նմանատիպ ինքնազգացողություն է ունենում, օրինակ, մաքսանենգության փորձ կատարող քաղաքացին` մաքսատանը, այդպիսի հոգեվիճակ է ապրում թմրամոլը` քրեական հետախուզության ծառայողին տեսնելիս, նույն սրտի թրթիռն է զգում վարորդական իրավունքի վկայական չունեցող վարորդը` ՃՈ պարեկային ավտոմեքենայի լուսաթարթիչները նկատելիս: Եվ այսպես կարելի է անվերջ թվարկել: Ներեցեք, կոպիտ մեջբերման համար` «Գող՝ սիրտը դող» տարբերա՞կն է գործում, թե՞ ոստիկաններն իրոք այդքան անտանելի են... Առակս ի՞նչ կցուցանե... Եթե անցկացվող ակցիայի նպատակը օրենքների ամրապնդումն է, արդար ձայնը լսելի դարձնելն է և հավասարության հաստատումն է, և մտադրություն էլ չկա անկայուն ու անկարգ վիճակ ստեղծելու, ապա ինչո՞ւ է ոստիկանի ներկայությունն այդ աստիճան խանգարում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել