«Նախօրեին համացանցն ու հեռուստաեթերը ողողվեցին տեղեկություններով, թե Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան:
Հիվանդանոցի տնօրենը հայտարարել էր, որ աշխատողներին ստուգելու դրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքները:
«ՉԻ» տեղեկություններով՝ տնօրենի կողմից իրականացված այդ «տրյուկը» այլ շարժառիթ ունի:
Ութ ամիս առաջ ԲԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակված Նունե Ավանեսյանը նշանակվելու հենց առաջին օրվանից ցանկացել է ազատվել լաբորատորիայի հասակավոր աշխատակիցներից և նրանց փոխարեն աշխատանքի ընդունել երիտասարդ մասնագետների, ինչը նրան չի հաջողվել:
Աշխատակիցները չեն ցանկացել հեռանալ իրենց դիմումի համաձայն: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Նունե Ավանեսյանը նպատակին հասնելու համար իրականացրել է «թեյ» օպերացիան և այդ «տրյուկը» նրան մեծապես հաջողվել է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել