Newmag.am-ը գրում է.
Գիտական հիմք ունեցող խորհուրդներ այն մասին, թե ինչպե՞ս դադարեցնել քթի արնահոսությունը, ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի և ի՞նչ անել հաճախակի արյունահոսությունների դեպքում:
Քթային թույլ արնահոսությունը կարող է սկսել միանգամից կամ քթի թեթև վնասվածքից հետո: Որպես կանոն դա որևէ վտանգ չի ներկայացնում:
Թույլ արնահոսությունը դադարեցնելու համար կատարեք հետևյալ գործողությունները.
- Նստեք և ուղիղ պահեք գլուխը: Պետք չէ այն հետ գցել: Արյունը չպետք է հոսի դեպի կոկորդ:
- Մատներով ուժեղ սեղմեք քթի փափուկ մասը և բաց մի թողեք 10-15 րոպեի ընթացքում: Առաջին 10 րոպեների ընթացքում զինվեք համբերությամբ և մի ստուգեք՝ արդյո՞ք արնահոսությունը դադարել է, թե ոչ:
- Եթե 10-15 րոպե հետո արնահոսությունը չի դադարում, շարունակեք սեղմել քիթը ևս 15 րոպե:
Արնահոսությունը արագ դադարեցնելու համար կարելի է օգտագործել մրսածության դեմ միջոց՝ անոթանեղացուցիչ էֆեկտով, օրինակ քսիլոմետազոլինի լուծույթ:
Եթե 30 րոպեի ընթացքում արնահոսությունը չդադարի, դիմեք բժշկի:
Քթի վտանգավոր անրահոսության ախտանիշները
Քթի հետնամասում գտնվող խոշոր արյունատար անոթների վնասվածքից համեմատաբար հազվադեպ է քթային արնահոսություն սկսում: Այն կարող է վտանգավոր լինել՝ մեծ քանակությամբ արյուն կորցնելու առումով:
Շտապ օգնություն կանչեք, եթե.
- Մեծ քանակությամբ արյուն է հոսում դեպի բերան կամ կոկորդ:
- Երբ արյան մակարդուկներ են առաջանում:
- Արնահոսությունը սկսել է քթի կամ կոկորդի հատվածում վիրահատությունից օրեր անց, օրինակ քթային պոլիպների կամ ադենոիդների հեռացումից հետո:
- Արնահոսությունը սկսել է ուժեղ հարվածից հետո:
Բժիշկը կարող է դադարեցնել արյունը՝ քթի խոռոչում տամպոնադայի օգնությամբ: Սա գործընթաց է, որի ընթացքում քթի խոռոչ են մտցնում մառլյայե տամպոններ, որոնք ներծծված են անոթանեղացուցիչ նյութերով: