Դուք մի հատ տեսանյութը նայեք էլի․․․ Մի հատ տեսեք, թե ինչ հոգեկան հիվանդ ու բաշիբոզուկներ հիշեցնող անհատներ են բերել, լցրել ՀՀԿ-ի շտաբերում: Ախր այնքան հիմար են, որ այն պարզ փաստի գիտակցությունը չունեն, որ հիմա իրենց քառակուսի գլուխներում ուղեղի բացակայությունով պայմանավորված զոռբայության ու խուլիգանության հետևանքով ՀՀԿ-ն անհամեմատ ավելի շատ տուժեց, քան եթե նրանք թույլ տային, որ «Բարև, Երևան»-ի ներկայացուցիչները հանգիստ իրենց հանդիպումն ու ագիտացիան անեին:
Բայց դե ո՜նց կլիներ, մարդկանց համար, ով գիտի, Յութուբը մենակ երաժշտություն լսելու տեղ է, ու իրանք չեն պատկերացնում, որ հեռախոսով էդ նկարած տեսանյութը հանգիստ կարող է հայտնվել Յութուբում, Ֆեյսբուքում, իսկ հետո նաև լրատվականներում: Կամ էն չռած աչքերով զոռբան ու իրա քառակուսի գլխով ընկերը․․․ Այնքան բութ են, որ չեն հասկանում, որ ինչքան էլ իրանց ճղեն ու աչք չռեն, թե բա «անջտա հըլը», ոչ ոքի էլ չեն վախեցնի, առավել ևս, եթե ոստիկանները կողքներն են․․․
Տարոն Մարգարյանը այդպես էլ չսովորեց տարբերել սիրունը՝ չսիրունից, իսկ էս մի միջադեպը ոչ միայն սիրուն չէր, այլև պարզապես այլանդակ: