Ադրբեջանում հայտարարվել են արտահերթ նախագահական ընտրություններ, և որպես ընդդիմություն ներկայացող քաղաքական գործիչների և կուսակցությունների արձագանքը դրան ունի հետևյալ պատկերը՝
1) ՌԵԱԼ շարժման առաջնորդ Իլղար Մամեդովը կալանավայրում է։ Առանց նրա մասնակցության անցկացվելիք ընտրությունների արդյունքները, ըստ այդ շարժման արած նախնական հայտարարության, չեն ճանաչվելու նրանց կողմից։
2) ԱՀ ընդդիմադիր կուսակցությունների դաշինք հանդիսացող Ազգային խորհրդի երկու դեմքերը՝ Ջամիլ Հասանլին և Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քարիմլին, հայտարարել են, որ բոյկոտելու են նշանակված արտահերթ ընտրությունները՝ չմասնակցելով դրանց։
3) Մուսավաթ կուսակցության ղեկավար կազմը՝ հանձինս Իսա Ղամբարի և ԱրիՖ Հաջիլիի, չնայած արտահերթ ընտրությունների մասին Ի․ Ալիևի որոշման խիստ քննադատմանը, այնուամենայնիվ, դեռ չի կայացրել որոշում՝ ընտրություններին մասնակցելու կամ դրանք բոյկոտելու մասով։
Այսպիսի իրավիճակում, բնականաբար, Ի․ Ալիևի հիմնական քայլը լինելու էր միանգամից ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություններ անելու հրաման տալ ադրբեջանական հասարակության առաջ ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների ղեկավարներին, ինչն էլ արվեց այս երկու օրերի ընթացքում։
Ստորև դրված է Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած թեկնածուների նախնական ցանկը որոշ տվյալների ներառմամբ։ Պատկերն ավելի քան պարզ է և պրիմիտիվ։