«ՀՅԴ-ում քննարկում են Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը: Aгavot.am-ը ՀՅԴ խմբակ­ցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրեց՝ երբ տարբեր ձևաչափերով քննարկվում էր Ընտրական օրենսգիրքը, ՀՀԿ-ականներն «ատամներով պահում էին» ռեյտինգային ընտրակարգը, ինչո՞ւ պետք է հիմա զիջումների գնան, Արմեն Ռուստամյանը պատասխանեց՝ հիշեցնելով, որ այդ բոլոր քննարկումների ժամա­նակ ռեյտինգային ընտրակարգի դեմ պայքարի առաջամարտիկը միշտ եղել է ՀՅԴ-ն: «Տուրք տալով նրան, որ պետք է ի վերջո ձևավորվեր համախոհություն, երբ 4 + 4 + 4 ֆորմատով աշխատում էինք, մենք ասացինք, որ հանուն համախոհության համաձայն ենք այս տարբերակին: Բայց ռեյտինգային այս տարբերակը մեզ համար անընդունելի է. հենց առաջին պահից այս մասին ասացինք մեր կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՀԿ-ին: Այսինքն՝ իրենց համար զարմանալի չէ, որ մենք դեմ ենք այս կարգին»: Մեր մյուս հարցին՝ ՀՀԿ-ին դա ձեռնտու չէ, քանի որ ցանկանում են խորհրդարան բերել այն անձանց, որոնց իրենք կընտրեն, Արմեն Ռուս­տամյանը պատասխանեց. «Իրենք առայժմ այս ռեյտինգային համակարգն ուզում են պահպանել, մենք դեմ ենք: Մենք անցած փորձը մատնանշելով՝ ասում ենք, որ սա դասականից շեղում է»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել