Armeniasputnik.am-ը գրում է.

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խումբը դատի է տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։

2017թ-ից սկսած` Թուրքիայի կառավարությունն անտարբերության է մատնում Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը»,- ասաց Էստուկյանը` նշելով, որ նոր ընտրություններ կազմակերպելու թույլտվության հարցով Թուրքիայի իշխանություններին ուղղված հայ համայնքի նամակներն անցյալ տարվա օգոստոսից մինչ օրս անպատասխան են մնում։

«Պատրիարքարանն անճարության է մատնված, քանի որ այս պայմաններում ոչ մի բան անել չի կարող»,- ասաց նա` պարզաբանելով, որ այդ երկրի օրենքներով, առանց Թուրքիայի ՆԳՆ թույլտվության հայ հոգևոր համայնքը նոր առաջնորդի ընտրություններ անցկացնելու իրավունք չունի։

Էստուկյանի համոզմամբ` Թուրքիան այսպիսով փորձում է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանին ստիպել հրաժարական տալ, քանի որ իշխանությունների նախընտրելի թեկնածուն Արամ սրբազանն է, որին հայ եկեղեցու կրոնական ժողովը դեմ գնաց և նրա փոխարեն տեղապահ նշանակեց Բեքչյանին։

Բայց Թուրքիայի ՆԳ նախարարության դեմ հայերի ներկայացրած դատական հայցը նոր հետևանքներ է առաջացրել։ Նախ բարձրացած աղմուկի պատճառով հրաժարական են ներկայացրել պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի որոշ անդամներ, ինչի հետևանքով խաթարվել է խմբի աշխատանքը, ապա Թուրքիայի իշխանությունները հանդիպման են հրավիրել հայերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել