Շատ աղջիկներ են ցանկանում իրենց վարսերը գանգրացնել, սակայն ժամանակ չեն ունենում գնալ գեղեցկության սրահ: Բայց պետք չէ հուսահատվել, դուք ինքներդ էլ կարող եք ձեր վարսերը հարդարել այնպես, ինչպես ուզում եք, պարզապես այն պետք է ճիշտ քայլեր կատարել: Օրինակ՝ ինչպե՞ս գանգրացնել մազերը, ինչպե՞ս փաթաթել մազերը վարսափաթաթուկով (бигуди):
Այսօր խանութներում կան տարբեր տեսակի վարսափաթաթուկներ՝ տաքացվող վարսափաթաթուկ, ճկուն, սովորական կլոր մազմզուկներով վարսափաթաթուկ եւ այլն:
Տաքացվող վարսափաթաթուկը առավել արդյունավետ է: Պետք է մի քանի րոպե այն եռացրած ջրի մեջ դնել, ապա փաթաթել չոր մազերին: Ճկուն վարսափաթաթուկը հարմարավետ է շատ, քանի որ կարող եք գիշերը հանգիստ քնել՝ չցավեցնելով ձեր գլուխը: Այ իսկ սովորական կլոր մազմզուկներով վարսափաթաթուկը կարող է ձեր վարսերը վնասել: Հատկապես, եթե ձեր վարսերը վնասված են, չի կարելի այն օգտագործել:
Վարսափաթաթուկը ընտրելիս պետք է նաեւ հաշվի առնել նրա չափը: Պետք է ընտրել այնպիսի վարսափաթաթուկ, որը ձեր վարսերին համապատասղան է: Օրինակ՝ եթե ձեր վարսերը կարճ են եւ բարակ, պետք է փոքր վարսափաթաթուկ վերցնել, իսկ եթե հաստ են ու երկար՝ մեծ:
Վարսափաթաթուկը սովորաբար փաթաթում են վարսերին խոնավ ժամանակ, եւ երբ որ վարսերը չորանում են, զգուշությամբ պետք է այն արձակել: Եւ պետք է անպայման փաթաթելիս՝ ըստ վարսերի ծավալի՝ այն բաժանել բարակ ճյուղերի, որպեսզի արդյունավետ լինի, եւ վերջում ստանաք այն, ինչ ուզում եք, եւ փաթաթելիս էլ պետք է մինչեւ մազարմատը վարսափաթաթուկը փաթաթել: