Իլհամ Ալիևը որոշել է նախագահական արտահերթ ընտրություն անցկացնել ապրիլի 11-ին՝ հերթականի՝ հոկտեմբերի 17-ի փոխարեն։
Անձամբ ինձ համար այս որոշման պատճառն առաջին հերթին կապ ունի հարևան երկրի ներքին բազմաթիվ խնդիրների հետ, սպասվելիք տնտեսական բացասական զարգացումների հետ, ընդդիմության կոնսոլիդացիայի հնարավորության ճնշման հետ, ներքին կլանային տարաձայնությունների հետ, իսկ Արցախյան հիմնախնդրի հետ ես կկապեի ամենավերջին հերթին։ Ադրբեջանն այսօր միջազգային լուրջ հեղինակային կորուստներ ունի, և, կարծում եմ՝ մինչև տարեվերջ դեռ էլի է հեղինակազրկվելու. միջազգային սկանդալային կոռուպցիոն և փողերի լվացման հետաքննությունները դեռ շարունակվում են։
Հայտնի չէ՝ արդյոք հոկտեմբերին Հեյդարի որդին կունենա հնարավորություն անաղմուկ վերընտրվելու, թե ոչ։
Խնդրանք Ֆեյսբուքի ամենագետ էքսպերտներին. ձեր՝ պատերազմի վերսկսման կանխատեսումները գոնե հիմնավորեք։
Շատ ժամանակ լռելն ամենախելացի որոշումն է։