Կոնսպիրոլոգիա
ՎՎ Պուտինը մոտ մեկ տարի առաջ իր ելույթներից մեկում կոչ արեց ռուսական վերնախավին արտասահմանից հետ բերել իրենց զավակներին, ընտանիքներին, կապիտալը:
Մի քանի օր առաջ թրամփյան ԱՄՆ-ն հրապարակեց կրեմլյան 100 -ից ավել վերնախավի ցուցակը, որոնք ունեն մեկ միլիարդ $-ից ավել կարողություն և որոնք ՀՆԱՐԱՎՈՐ է, որ ապագայում ընկնեն ամերիկյան սանկցիաների տակ:
Բոլորն էլ հասկանում են, որ այդ սանկցիաներն առաջին հերթին ներառելու են այդ մարդկանց՝ Ռուսաստանից դուրս ունեցած ակտիվների սառեցումը: Այդ թվում ֆինանսների սառեցումն ու հետագայում օտարումը:
Ուշադրություն դարձրեք ՀՆԱՐԱՎՈՐ է ընդգծված բառին:
Դեռևս չկան հստակ քայլերի ու իրականացման մեխանիզմների մասին որոշումներ, բայց արդեն Թրամպը հրապարակում է պոտենցիալ «զոհերի» ցուցակը:
Ու էդ «զոհերը» էշ պետք է լինեն, որ իրենց կապիտալը արագ չտեղափոխեն այլ՝ ավելի ապահով վայրեր (կարդա բանկեր):
Իսկ ռուսական օլիգարխիայի համար այսօր ամենաանվտանգ գոտին դա Ռուսաստանն է: Մնացած բոլոր դեպքերում ամերիկայի ձեռքերը երկար են ու կհասնեն:
Տեղափոխելով ռուսաստան, օլիգարխներն ամբողջությամբ դառնում են հաշվետու Պուտինին ու հայտնվում են արդեն նրա հսկողության տակ:
Իսկ այսօր աշխարհի հետ կռիվ տվող ու դատարկված բյուջեով Պուտինին օդի ու ջրի նման անհրաժեշտ են այդ գումարները, որոնք մի քանի հարյուր միլիրդ $ են կազմում:
Ահա և Պուտինի փայլուն մտահաղացումը Թրամպի կատարմամբ:
Իսկ դուք՝ կոնսպիրոլոգիա, չգիտեմ ինչ զրթուզիբիլ...



