Armsport.am-ը գրում է.

Լիտվական «Պանևեժիս» ակումբը հայտարարել է հարձակվող Բարկլի Միգել Պանզոյի հետ պայմանագիր կնքելու մասին` հավատալով ոչ ճշտված տվյալների:

Այս մասին «Football Daily»-ին հղում կատարելով` հայտնում է «Lenta.ru»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, պայմանագիրը կնքելիս` ֆուտբոլիստը Վիքիպեդիայից վերցված տեղեկատվություն է ներկայացրել: Մամուլի հաղորդագրության մեջ վստահեցվել է, որ հարձակվողը 2010-ից 2012 թվականներին եղել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» խաղացող` անգլիական ակումբի կազմում անցկացրած 36 խաղում դառնալով 24 գոլի հեղինակ: Նշվել է նաև, որ հարձակվողը 3 հանդիպման է մասնակցել Անգոլայի հավաքականի կազմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել