««ՉԻ» տեղեկություններով՝ կառավարությունում դժգոհ են վարչապետ Կարեն Կարապետյանի հասարակական հիմունքներով խորհրդական Արմեն Ավակ Ավակյանից: Վերջինս վարչապետի խորհրդական դառնալու օրը զբաղեցրել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Կարեն Կարապետյանի թիմակիցների կարծիքով՝ Արմեն Ավակ Ավակյանը Հայաստանում ներդրումների մասով ոչ արդյունավետ խորհուրդներ է տալիս վարչապետին:
 
Հիշեցնենք, որ վարչապետը կառավարության անդամներից ու նախարարներից պահանջել էր իրենց ղեկավարած ոլորտների համար սեփական ուժերով ներդրումային աղբյուրներ փնտրել-գտնել, ինչն էլ մեծ դժգոհություն էր առաջացրել վերջիններիս շրջանում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել