«ՉԻ» տեղեկություններով՝ նախկին ոստիկանապետը, ներկայում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը Բաղրամյան 26-ում փորձում է ստվերել Ավշարի Գրիգորյան եղբայրների հեղինակությունը:
 
Նա հետևում է դաշնակամետ եղբայրների աշխատաոճին և երբ այնտեղ վրիպակներ է նկատում հանրապետականների նկատմամբ, անձամբ տեղեկացնում է ուր որ հարկն է:
 
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ տեղեկացումը թանկ է նստում Գրիգորյան եղբայրների վրա, նրանք ստիպված փորձում են սեփական ոճով քավել իրենց մեղքը: Գրիգորյանները ներդրումներ են կատարում համապատասխան ՀՀԿ-ական կառույցներում և փորձում են իրենցից դժգոհողներին այդ ձևով լռեցնել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել