Գրիգոր Կյոկչյանին էլ կլանեց ռաբիսն ու կլանեց անվերադարձ։ Լինելով Գրիգորիչի սաներից՝ Կյոկչյանը մինչև վերջերս փորձում էր առանձին ոճ ու ձեռագիր ունենալ, բայց не выдержала душа поета, ու նա էլ իրեն տվեց կլկլոցներին ու մերձմանղալային սիմֆոնիաներին և Սպիտակցի Հայկոյի հետ ձայնագրեց մի լալահառաչ ու կլկլոցներով գերհագեցած մի երգ, որը վստահաբար դառնալու է բանակի քեֆերին առավել հաճախ պատվիրվող կատարումը։ Սակայն ուզում եմ հացնել՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ, Գրիգոր ջան, մի՞թե անհնար է առանց կլկլոցների ու վետերոկային մակարդակի լիրիկայի լինել լավ երգիչ ու հաջողակ կատարող։ Քո երաժշտական հոգեհոր՝ Գրիգորիչի օրինակն էլ աչքներիս առաջ, երբ «Թե կռվից չգաս» հոյակապ գործն անգամ Սարոյի պես ռաբիսոտ երգչից նորմալ կատարող է սարքում։ Հիասթափված եմ ու ոչ միայն Գրիգորից։ «Մամ ջան»-ը Հայաստանի ու նրա մշակույթի հերթական պարտությունն է ռաբիսին։ Ու գնալով մարում է հույսը, որ վետերոկային կլկլոցների մեջ ընկղմվելու տենդենցը փոխելու են երիտասարդ կատարողները, մարում է․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել