Բախտի բերմամբ, թե պատահմամբ ես նույնպես գտնվում էի այդ պահին Հյուսիսային պողոտայում և ականատես եղա, թե ինչպես այդ սև վերնաշապիկով երիտասարդը, որը, ինչպես հետո պարզվեց՝ Վարդան Ղուկասյանն է, լուռ հետևում էր այդ փոքրիկ աղջկա լկտի պահվածքին՝ ոստիկանների նկատմամբ: Ես շատ եղել եմ տարբեր երկրներում և վստահորեն կարող եմ ասել, որ անգամ դեմոկրատական Միացյալ Նահանգներում ոչ ոք չի կարող հանդուրժել, թույլ տալ նման պահվածք ոստիկանի նկատմամբ, սպայի նկատմամբ: Այդ երիտասարդը (Վ. Ղուկասյանը)15 րոպե նայելուց հետո, նկատելով, որ այդ փոքրիկ աղջիկը արդեն մագլցում է ոստիկանի դեմքին, իսկ ոստիկանն էլ վախվորած չգիտի՝ ինչ անի, մոտեցավ «դեպքի վայրին» և եղավ այն, ինչ որ եղավ: Ես զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող է իրեն հարգող լրագրողը այս աղջկան անվանել լրագրող և բոլոր կայքերով փորձել մեկնաբանել, թե ոտնձգություն է եղել լրագրողի հանդեպ: Հարգելի՛ լրագրողներ, դուք վիրավորված չե՞ք զգում, երբ մի փողոցայինի փորձում հայտարարել որպես լրագրող, ով զուրկ է լրագրողական էթիկայի բոլոր նորմերից: Նշեմ նաև, որ ժողովրդի մեջ խոսում էի, որ այդ աղջիկը նույն այն անձն է, ով ապրիլի 9-ին Մաշտոցի պողոտայում թքում և հայհոյում էր ոստիկաններին: Ի՞նչ կասեք, նա արժանի է կոչվել լրագրող:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/560897773955215
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել