Araratnews.am-ը գրում է.
Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով վիրավորների թիվը հասել է 13-ի. հայտնում է aliq.ge-ն:
Ավելի վաղ հաղորդել էինք 11 վիրավորի մասին:
Նրանք տեղափոխվել են 4 տարբեր բուժհաստատություններ: Հիվանդանոցներից մեկում է գտնվում Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն: Նախարարը արդեն հանդիպել է 4 տուժածներին:
«Ի ուրախություն մեզ` նրանց վիճակը ծանր չէ: Տուժածները որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է նախարարը:
Սերգեենկոն հավելել է, որ պատրաստվում է այցելել նաև մնացած տուժածներին:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/thbilisium-atchel-e-viravorneri-thiveh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել