20-21_րդ դարի հայտնագործություն, որը կարող է կշտացնել մարդկանց, ասֆալտապատել մի քանիսի բերանները, որ էլ ուտելու բան չուզեն....կուշտ ու ապահով ապրեն: 
Ուղղակի չեմ ջոգում ինչով են մտածում, որ առաջնային խնդիր են սարքել ասֆալտը, եթե մարդը ուտելու բան չունի,չի կարում իրա ընտանիքը կուշտ պահի, իրան շատա հետաքրքրում մնացած բարեփոխումները: 
Չմտածեք, որ դեմ եմ լավ գործերին, որ անում են, բայց կան ավելի առաջնային խնդիրներ, որ պետք է լուծվեն.....
Էսօր երթուղայինում վարորդն իրա ընգերոջ հետ խոսումա-40 տարիյա էս փոսերը կա ու անգիր եմ արել, թե որտեղ ինչ չափովա քանդած, հիմա էլ եկել մարդկանց առաջ կապիկություն են անում, քարոզարշավին հավասար կարկտան են անում, իբր լավ գործ ենք անում...
Էլ առաջվանը չի, մարդիկ ամեն ինչ լավ հասկանում են, մարդկանց չեք կարա դրանցով զարմացնեք, անող էիք մինչև էտ անէիք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել