Այսօր ՀՀ նախագահին ներկայացվեց ՀՀ ԶՈՒ-ում առկա խնդիրների վերհանման «Դիտակետ» սոց.հարցման ծրագրի արդյունքները: Բավական հետաքրքիր տեղեկատվություն մասնակիորեն հանրայնացվեց ու հստակ հասկանալի դարձավ արդեն թվերով ու փաստերով, թե ՀՀ ԶՈՒ-ում ծառայության ժամանակ այդ ծառայությունը մոտավոր որքան է արժենում ծնողների ֆին. կարողունակության վրա, որտեղից են գալիս հիմնական խնդիրները, ինչ բնույթ ու ուրվագծումներ ունեն և այլն:
«Դիտակետը» վիճակը շտկելու ճշմարիտ ճանապարհ է, որը սկայն միայն տեղեկատվություն է տալիս հետագա գործողությունների համար: Գործողություններ, որոնց խանգարողներ շատ կլինեն ու կարծես արդեն վաղուց կան: Բայց ուղին որևէ պարագայում չպետք է շեղել:
Զինվորական ծառայության որակը փոխելու, երկրի անվտանգությունը կատարելագործելու համար հենց նման մոտեցում է պետք, ու ես վստահ եմ մենք այս ամենի դրական արդյունքները ներկայումս քայլ-քայլ, իսկ մոտ ապագայում արդեն շոշափելիորեն զգալու ենք: