Սիրիա, Աֆրին, Թուրքիա-քրդեր հակամարտություն, 27.01.2018 թ․
Այս պահին թուրքական օդուժը շարունակում է ռմբակոծել Աֆրինի քրդական բնակավայրերը։
Թուրքերի վերահսկողության տակ է գտնվում սահմանամերձ մոտ 10 գյուղ (շատ քիչ փոփոխություններով արդեն 3 օր է՝ նույն պատկերն է)։
Արդեն 3-րդ օրն է՝ Աֆրինում անձրևներ են, մառախուղ, ցեխոտ ճանապարհներ, ցուրտ եղանակ։ Առաջնագծում քրդերի դեմ կռվող սիրիական ընդդիմության զինյալները դիրքավորված են, առաջ չեն շարժվում։ Ըստ տարածվող տեղեկությունների՝ թուրքական բանակի կողմից լավ չի կազմակերպված այդ զինյալներին սննդամթերքով ու անհրաժեշտ այլ պարագաներով ապահովումը։
Սիրիայի ազատ բանակի քրդական որոշ խմբավորումներ հայտարարում են, որ միանում են ընդդիմադիրներին քրդերի դեմ կռվում։
Դրան հակառակ ընդդիմադիր որոշ խմբավորումներ նաև քրդական կառույցներ հայտարարել են, որ պատրաստ են գնալ Աֆրին և պաշտպանել քրդերին թուրքական բանակի և դրա հովանավորությամբ գործող ընդդիմադիր այլ խմբավորումների հարձակումներից։