Այս էլ որերորդ դեպքն է՝ հենց նույն ԵԽԽՎ դահլիճում կամ միջազգային այլ բարձր հարթակում Արցախի մասով ադրբեջանցիները հարց են տալիս Սերժ Սարգսյանին ու մի լավ հարված ստանում՝ ամեն անգամ օգնելով նրան ավելի բացվել այդ հարցի մանրամասներով միջազգային հանրության համար:
Եթե մտածում են, որ իրենց հարցերով վնաս են պատճառում, ապա դա ժպիտ է առաջացնում, կարող են անընդհատ շարունակել նույն ոճով և միշտ բացվելու ֆորա տան:
Ես հիշում եմ նաև ադրբեջանցու նմանատիպ հարցը նախագահի ԵԽԽվ նախորդ ելույթից հետո, Անվտանգության Մյունխենի համաժողովում ու նաև այս մեկը` 2010թ. Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: Միշտ արդյունքը նույնն է եղել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10157140303828378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել