Հատկապես ուշագրավ էին նախագահի պատասխանները թուրք և ադրբեջանցի պատվիրակների հարցերին։ Երկրի ղեկավարն, ի պատասխան նրանց հարցերի, ևս մեկ անգամ նշեց, որ Հայաստանի հետ երբեք չի կարելի խոսել նախապայմանների լեզվով, իսկ Արցախն այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Եվրոպական հեղինակավոր ամբիոնից հնչեց Հայաստանի Հանրապետության ուժեղ առաջնորդի ելույթ, առաջնորդ, որ այսօր արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը իրավամբ բարձրացրել է մի նոր մակարդակի, առաջնորդ, որ նախագահական պաշտոնավարման 10 տարիների ընթացքում արձանագրել է ՀՀ ձեռքբերումների բարձր նշաձող։
Նյութի աղբյուր՝ https://web.facebook.com/photo.php?fbid=1777784498961858&set=a.125335380873453.23472.100001909766688&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել