"Ադրբեջանում ներքին ռիսկեր ու սպառնալիքներ չկան". նման արտահայտություն մեր հարևան սուլթանն արել է ինչ-որ պանելային քննարկման ժամանակ:
Նորից ջրի երես է ելնում ադրբեջանական հասարակությանը շեղելու հույժ կարիքը, որն ունի Ալիևը: Դրա համար լավագույն հարթակը նրա համար դարձել են սահմանները: Ավելին, ներքին "կատարյալ" վիճակի մասին խոսելով, Ալիևը նշել է, որ իրենց խնդիրը սահմաններին անվտանգության ապահովումն է:
Դե ինչ, ծանոթ ձեռագիր է, պարզապես ժամանակի հետ Ալիևի մոտ սեփական հանրությանը խաբելու տարերքը դառնում է ծիծաղելի, քանի որ առնվազն մի քանի օրը մեկ ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով կալանավորներ ունեցող երկրում ներքին սպառնալիք ու ռիսկ չունենալը հեքիաթի ժանրից է: !!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1154049291395315
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել