Սևակը երկնեց դարերի համար, սիրեց, սիրվեց և դեռ սիրվում է՝ իրենով լցնելով մեր հոգիներն ու սրտերը: Պարույր Սևակն այդպես էլ գաղտնիք մնաց․ ինչպես մյուս մեծերը, այրվեց, որ ոչ մի կաթիլ, ոչ մի բուռ մոխիր չմնա… Մնա իր ստեղծածը, իր նվաճած ճշմարտությունը, իր խորը կենսափիլիսոփայությունը, իր գողտրիկ, տաղանդավոր ստեղծագործությունները:
Ծնունդդ շնորհավոր, սիրելի Պարույր… Շնորհավորում եմ քեզ՝ միշտ կենդանի, միշտ սիրված ու արևային բանաստեղծ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/1183469535117029?notif_id=1516778131374259¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել