«Բաքուն նոր բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պայմանագրի շուրջ: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Դա գործընթաց է, որը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Այժմ բանակցություններ են ընթանում: Դուք ավելի լավ գիտեք, որ ռուսական ռազմական արդյունաբերությունն առաջընթաց է ապրում, ի հայտ է գալիս նոր ժամանակակից սպառազինություն: Ինձ համար այժմ դժվար է խոսել ինչ-որ կոնկրետ տեսակների մասին, բայց, ընդհանուր առմամբ, մեր համագործակցությունն այդ ոլորտում բեղուն է»,-ասել է Ալիևը երեկ Դավոսում բացված Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել: «Դրանց մեծ մասն իրականացվել են: Մենք ստացել ենք գնումները: Այժմ կաշխատենք համագործակցության հետագա ծրագրերի շուրջ: Ոչ մի սահմանափակում Ադրբեջանում և Ռուսաստանում չկա»,-ասել է նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել